211652_close_icon
views-count2121 դիտում article-date 12:48 03-08-2019

Մադուրոն հայտարարել է, որ հանուն երկրում խաղաղության պատրաստ է բանակցել անգամ սատանայի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ հանուն երկրում խաղաղության պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստել անգամ սատանայի հետ, գրում է [url=https://ria.ru/20190803/1557133406.html?fbclid=IwAR2kKzLZfWAdveBJjId9D3h2SOh7_a11QbIJme2ng5jN0_Im6Xc2ojVxjQ4]ria.ru[/url]-ն: «Ես շնորհակալ եմ ընդդիմությանը Բարբադոսում բանակցություններին մասնակցության համար: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ եմ ես նստել բանակցային սեղանի շուրջ նրանց հետ, ովքեր փորձել են ինձ տապալել ու սպանել, նրանց հետ, ովքեր օտարերկրյա ներխուժման կոչեր են հնչեցնում: Մեր երկրում խաղաղության, միասնության, անկախության համար ես պատրաստ եմ խոսել անգամ սատանայի հետ»,- հայտնել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում: Վենեսուելայի իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցություններն ընթանում են Բարբադոսում՝ հուլիսի սկզբից:

Նմանատիպ նյութեր