211652_close_icon
views-count45350 դիտում article-date 10:15 03-08-2019

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում նշվեց հայաստանյան ամենահեղինակավոր օրաթերթի՝ «Առավոտի» 25-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, օգոստոսի 2-ին Երևանի Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտում տեղի ունեցավ հայաստանյան ամենաընթերցվող, ժողովրդի կողմից բարձր գնահատանքի արժանացած «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 25-ամյակը։ 25 տարի է, «Առավոտը», իր անաչառ և օբյեկտիվ լրատվությամբ, հայաստանյան լրատվական դաշտում իր արժեքավոր խոսքն է ներկայացնում ընթերցողներին, ու երբեք իր նյութերում հասարակությանը չի բաժանել սևերի ու սպիտակների։ «Առավոտի» նախկին, ներկա, ինչու չէ՝ նաև ապագա լրագրողները առաջնորդվել, առաջնորդվում և առաջնորդվելու են նույն սկզբունքով․ լավին՝ լավ, վատին՝ վատ։ Իսկ շատ քաղաքական գործիչներ, օլիգարխներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ առավոտյան իրենց սուրճը վայելում են «Առավոտի» հետ։ Շնորհիվ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Առավոտում» արշալույսները խաղաղ են։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է հոբելյարին 25-ամյակի առթիվ, ցանկանալով ու վստահ լինելով, որ բազմաթիվ 25 տարիներ ուղեկցելու է ընթերցողին։ Երեկվա միջոցառումը էլ ավելի ծաղկացրեց թանգարան ինստիտուտում կազմակերպված հյուրասիրությունը (ֆուրշեթ)։ Երեկ «Առավոտին» 25-ամյակի առթիվ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/02/1131626/]շնորհավորել են[/url] ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լուսանկարները Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 508+
508+

Նմանատիպ նյութեր