211652_close_icon
views-count8750 դիտում article-date 22:12 02-08-2019

Ռոստովի ՕՄՕՆ-ը դաժան ծեծի է ենթարկել «Սպարտակի» երկրպագուներին. կադրերը հայտնվել են համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Ռուսաստանի առաջնության «Ռոստովի» հետ խաղից (2:2) հետո ծեծում են «Սպարտակի» երկրպագուներին: «Ռոստով-Արենա» մարզադաշտի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են տեղի ՕՄՕՆ-ի ծառայողները ներխուժում նախատրիբունային տարածք և սկսում ոտքերով ու մահակներով հարվածել երկրպագուներին: Նշենք, որ խաղից հետո մոսկովյան երրպագուները բավական երկար ժամանակ չէին կարողանում հեռանալ ստադիոնից և անվտանգության աշխատակիցների կողմից արգելափակվել էին նախատրիբունային տարածքներում: Երբ երկրպագուների մի մասը փորձել է ճեղքել շրջափակումը, ոստիկանները սկսել են ջարդը: «Սպարտակը» պաշտոնապես դատապարտել է իրավապահ մարմինների գործողությունները և պահանջել է հետաքննություն սկսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր