211652_close_icon
views-count1879 դիտում article-date 20:21 02-08-2019

Մագուայրը կդառնա պատմության ամենաթանկ պաշտպանը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը «Լեսթեր Սիթիի» հետ համաձայնություն է ձեռք բերել կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերի տրանսֆերը գնելու վերաբերյալ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/02/man-utd/1002465]Armsport.am[/url]-ը: Մանկունյանցիները վճարելու են 80 մլն ֆունտ սթերլինգ, և եթե գործարքը պաշտոնապես կայանա, Մագուայերը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը։ Ներկայիս ռեկորդը պատկանում է Վիրջիլ վան Դեյկին, որի համար «Լիվերպուլը» «Սաութհեմփթոնին» վճարել է 75 մլն ֆունտ սթերլինգ (81,9 մլն եվրո)։ Մագուայերը «Լեսթերում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նա խաղացել է նաև «Ուիգան Աթլետիկում», «Հալ Սիթիում» և «Շեֆիլդ Յունայթեդում»։ 2018/19 մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31 հանդիպման, դարձել է 3 գոլի հեղինակ։

Նմանատիպ նյութեր