211652_close_icon
views-count4837 դիտում article-date 20:46 02-08-2019

Ստավրոպոլում տեղի ունեցած վթարից տուժածներին տեղափոխել են Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Ստավրոպոլի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։ Աս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջից: Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։ Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980 թվականի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին):

Նմանատիպ նյութեր