211652_close_icon
views-count7063 դիտում article-date 19:18 02-08-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 1-ից 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 3-ական, ծեծի, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և պետական սահմանն ապօրինի հատելու 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու, սառը զենքի հայտնաբերման, սուտ մատնության, փաստաթղթի կեղծիքի և ինքնավնասման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր