211652_close_icon
views-count1206 դիտում article-date 17:11 02-08-2019

Դավիթ Բեգինյանը ելույթ է ունեցել Մոսկվայում անցկացվող միջազգային համաժողովում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը Մոսկվայում ելույթ է ունեցել հարկադիր կատարման ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հոբելյանական 10-րդ միջազգային գիտագործնական համաժողովի՝ «Հարկադիր կատարում. ներկա իրավիճակ և զարգացման վեկտորներ» խորագրով քննարկման ընթացքում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը ելույթ է ունեցել «Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները» թեմայով: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները՝ Դավիթ Բեգինյանը առանձնացրել է երկու հիմնական խումբ՝ գույքային և ոչ գույքային կատարողական վարույթները: Այնուհետև անդրադարձել այդ խմբերից յուրաքանչյուրին: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն առանձին հանդիպումներ է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության ղեկավար Դիմիտրի Կովալենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր