1341 դիտում
15:53 02-08-2019
Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է արգելված կուսակցության առաջնորդին
Հոնկոնգի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան ձերբակալել է 8 հոգուց բաղկացած խմբին զենք և պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով: Նրանց թվում Հոնկոնգի արգելված արմատական Ազգայնական կուսակցության հիմնադիր Էնդի Չանն է, հայտնում է [url=https://www.scmp.com/news/hong-kong/politics/article/3021065/andy-chan-founder-banned-hong-kong-national-party-among]South China Morning Post[/url]-ը:
Յոթ տղամարդ և մեկ կին ձերբակալվել են արդյունաբերական շենքում: Նրանցից առգրավվել են վտանգավոր քիմիական նյութեր և առարկաներ:
Դրա հետ մեկտեղ իրավապահ մարմինները եւս մեկ ստուգայց են իրականացրել՝ բնակելի բնակարանից բռնագրավելով 30 ծխային նռնակներ: Այս գործով ձերբակալել են նույն ընտանիքի երեք անդամներ:
Ոստիկանական գործողություններն իրականացվել են նոր բողոքի ակցիայի նախօրեին, որը դեմոկրատամետ ակտիվիստները պատրաստվում են անցկացնել շաբաթ խիտ բնակեցված Մոնգկոկում:
Իշխանությունները փողոցային երթին հավանություն չեն տվել անվտանգության նկատառումներից՝ թույլ տալով ցուցարարներին միայն հավաքվել ֆուտբոլային դաշտում:
Նմանատիպ նյութեր
1155 դիտում
14:51 16-01-2015
Բեռլինում ձերբակալել են իսլամիստական խմբավորման առաջնորդին
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1084 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը