211652_close_icon
views-count1692 դիտում article-date 15:14 02-08-2019

Ճապոնիան քննադատել է Մեդվեդևին Կուրիլյան կղզիներ այցելելու համար

Ճապոնիան քննադատել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Կուրիլյան վիճահարույց կղզիներ այցելելու համար: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/30088626.html]«Ազատությունը»[/url]։ Ճապոնիան այդ կղզիներն ի պաշտոնե անվանում է «Հյուսիսային տարածքներ»: Սա 2015 թվականից ի վեր Մեդվեդևի առաջին այցն է կղզիներ: «Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է «Հյուսիսային տարածքներ», դա անընդունելի է Ճապոնիայի համար»,- ասել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոշիդե Սուգոն: Ճապոնիայի կառավարությունը տարածել է հայտարարություն, որով քննադատել է Մեդվեդևին և Մոսկվային կոչ է արել վիճահարույց կղզիների հարցում ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել: Խորհրդային Միությունը կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի ավարտին:

Նմանատիպ նյութեր