211652_close_icon
views-count1431 դիտում article-date 11:07 02-08-2019

Թրամփն արձագանքել է ԿԺԴՀ-ի՝ այս գիշեր տեղի ունեցած հրթիռային փորձարկումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս գիշեր ԿԺԴՀ-ում փոքր հեռահարության հրթիռների արձակումը խնդիր չի համարում, հաղորդում է [url=https://uk.reuters.com/article/uk-northkorea-missiles-usa/new-north-korean-projectile-launch-detected-u-s-officials-idUKKCN1UR5KR?il=0&fbclid=IwAR1bsPuCPAWFUkdcxZUSf--wmwEwLiujihHWYhsG_WnHf9Tef5LqW4750jA]Reuters[/url]-ը: Նրա խոսքով՝ դրանք եղել են «շատ ստանդարտ» և «փոքր հեռահարության» և չեն ազդի Փհենյանի հետ բանակցություններ վարելու իր պատրաստակամության վրա: Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը Փհենյանի հետ չի պայմանավորվել նման փորձարկումները դադարեցնելու մասին։ Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ուրբաթ՝ տեղական ժամանակով գիշերը ժամը 2:59-ին և 3:23-ին, Հյուսիսային Կորեան մեկ շաբաթվա մեջ արդեն երրորդ անգամ փոքր հեռահարության հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը հայտնաբերել է առնվազն մեկ, հնարավոր է նաև մի քանի հրթիռներ, որոնք սպառնալիք չեն ներկայացրել Հյուսիսային Ամերիկայի համար:

Նմանատիպ նյութեր