211652_close_icon
views-count2260 դիտում article-date 11:59 02-08-2019

Խորվաթիայում խանդի հողի վրա իրականացված հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի Կայզերիցա թաղամասում երեկ երեկոյան հրազենային վնասվածքներով 6 մարդու դի է հայտնաբերվել, գրում է [url=https://ria.ru/20190802/1557095175.html?fbclid=IwAR2xpe_Vou8uU83Bu5cZE4ZwEXjw9Uw_j9-1giNUHwvOqERe7Ppjk7qQHAc]ria.ru[/url]-ն՝ տեղի ոստիկանությանը հղումով: Նախնական տվյալներով՝ սպանություններն իրականացրել է տղամարդը, որն այս պահին թաքնվում է ոստիկանությունից: Սպանության դրդապատճառները, հավանավար, նախկին կնոջ և նրա նոր սիրեցյալի նկատմամբ մարդասպանի խանդն է եղել: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զագրեբի փողոցներում ուժեղացված հսկողություն է սահմանվել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թվում 4 երեխա կա, իսկ միակ ողջ մնացածը 7 ամսական երեխան է, որը վնասվածքներով հոսպիտալացվել է:

Նմանատիպ նյութեր