211652_close_icon
views-count1350 դիտում article-date 11:33 02-08-2019

ԱՄՆ-ը պատրաստ է զորքերը դուրս բերել Աֆղանստանից թալիբների հետ համաձայնությամբ

Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են իրենց հազարավոր զինծառայողների դուրս բերել Աֆղանստանից՝ հանրապետությունում խաղաղ կարգավորման գործարքի շրջանակներում «Թալիբան» արմատական շարժման կողմից մի շարք զիջումների փոխարեն: Օգոստոսի 1-ին այդ մասին հայտնել է [color=#EF2929]The Washington Post[/color] (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ պայմանավորվածություններին համապատասխան՝ թալիբները պետք է Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններ սկսեն ավելի ընդգրկուն հաշտության համաձայնագրի շուրջը: Ըստ որում ԱՄՆ-ը երկրում իր զորակազմը կկրճատի մոտավորապես 14 հազարից մինչեւ 8-9 հազար զնծառայող: Մոտավորապես այդքան էր տեղաբաշխված հանրապետությունում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին զբաղեցրեց իր պաշտոնը: Համաձայնությունների շրջանակում թալիբները պետք է, մասնավորապես, պահպանեն հրադադարի ռեժիմը և հրաժարվեն «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապերից: Համաձայնագիրը ձևակերպվել է թալիբների և Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի միջև մի քանի ամիս տեւած բանակցությունների արդյունքներով։

Նմանատիպ նյութեր