211652_close_icon
views-count12068 դիտում article-date 22:33 01-08-2019

Սոչիի օդանավակայանից պատասխանել են հայկական ազգանունով աշխատակիցների բողոքին՝ շեշտելով, որ խտրականություն չկա

Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել,որում հերքում է օդանավակայանի աշխատակիցների պնդումները, որ հայկական ազգանունով աշխատակիցների նկատմամբ խտրականությունէ դրսևորվում: «ԶԼՄ-ներում հայտնված իրականությանը չհամապատասխանող և ընկերության համար վիրավորական հաղորդումների կապակցությամբ Սոչիի միջազգային օդանավակայանը հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա համարում ենք մեր անվիճելի առավելությունը: Կայացվող կադրային որոշումները միշտ հիմնվում են կոորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ աշխատակազմում առկա էթնիկ նորմերի հիման վրա»,- [url=https://rusarminfo.ru/2019/08/01/aeroport-sochi-otvetil-sotrudnikam-armyanam-diskriminacii-net/]Rusarminfo[/url]-ի փոխանցմամբ՝ ասվում է օդանավակայանի մամլո հաղորդագրության մեջ: Օդանավակայանից հայտնում են, որ «ազատված աշխատակիցների փոքր խումբը «կանխամտածված օգտագործում է ազգային շարժառիթը սեփական շահերի համար՝ հատուկ պայմաններ պահանջելով»: Նշվում է, որ հայկական ազգանունով մարդկանց մասնաբաժինը կազմում է բոլոր ազատվածների 3 տոկոսը:

Նմանատիպ նյութեր