211652_close_icon
views-count3553 դիտում article-date 20:45 01-08-2019

«Արսենալն» իրականացրեց իր պատմության խոշորագույն տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Նիկոլյա Պեպեն տեղափոխվեց «Արսենալ»: Տրանսֆերի արժեքը կազմել է լոնդոնցիների համար ռեկորդային 80 մլն եվրո: «Արսենալը» այդ գումարը վճարելու է մի քանի տարվա ընթացքում: 24-ամյա իվուարցին «զինագործների» հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Գործարքի մնացած մանրամասները չեն նշվում: 2018/19 մրցաշրջանում Պեպեն «Լիլի» կազմում Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել էր 38 հանդիպման, 22 գոլով դարձել երկրորդ ռմբարկուն, ինչպես նաև 14 գոլային փոխանցում կատարել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր