211652_close_icon
views-count13552 դիտում article-date 20:29 01-08-2019

Շենգավիթի թաղապետը լավ կանի՝ աղբ տեղափոխող մեքենայի հետևից էլ մեկ այլ՝ մաքրող ուղարկի. հակառակ դեպքում տարածքում գարշահոտությունը չի վերանա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝՝ հուլիսի 31-ին, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի մի խումբ բնակիչներ ահազանգել են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] և հայտնել, որ իրենց փողոցում տևական ժամանակ է՝ տիրում է հակասանիտարական վիճակ։ Բնակիչներն ասում էին, որ աղբ տեղափոխող մեքենայից հոսող ջրերն իսկական գարշահոտություն են տարածում. «Աղբամաններից հոսող ջրերը լցվում են փողոցով մեկ և այդ հատվածով հազարավոր մարդիկ են անցնում։ Երեխաներն ամառվա այս տապին դուրս են գալիս բակ՝ խաղալու, ու այդ հատվածով անցնելիս խաղում են այդ կեղտաջրերի հետ»։ Բնակիչները պահանջում են, որպեսզի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հետամուտ լինի, որպեսզի նման փնթի աշխատանքներ չկատարվեն։ Նրանք նույնիսկ դառը կատակում էին՝ նշելով հայտնի ֆիլմը, երբ Նաջարյանն ասում էր. «Ո՞ւմ հետ էիր շախմատ խաղում՝ Թորգոմի՞։ Կասես՝ մի դիմում էլ նա գրի»։ Ու հիմա թաղապետը լավ կանի՝ աղբ տեղափոխող ավտոմեքենայի հետևից էլ մեկ այլ՝ մաքրող ավտոմեքենա ուղարկի։ Մանավանդ, որ Մայիսի 9-ի փողոցը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատատեղին մոտ է»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր