211652_close_icon
views-count1452 դիտում article-date 20:19 01-08-2019

Ճապոնիայի խորհրդարանում առաջին անգամ կաթվածահար եղած պատգամավորներ են հայտնվել

Օգոստոսի 1-ին Ճապոնիայի խորհրդարանի նիստին առաջին անգամ մասնակցել են ծանր տեսակների հաշմանդամություն ունեցող վերջերս ընտրված 2 պատգամավորներ՝ 61-ամյա Յասուհիկո Ֆունագոն և 58-ամյա Էյկո Կիմուրան: Այդ մասին հաղորդել է BBC-ն։ Նշվում է, որ 2 պատգամավորներն էլ գամված են հաշմանդամության սայլակին և գրեթե ամբողջովին կաթվածահար վիճակում են։ Նրանք խորհրդարանի վերին պալատ են անցել հուլիսի 21-ի ընտրությունների արդյունքներով և ներկայացնում են ապրիլին ստեղծված «Ռեյվա Սինսենգումի» կուսակցությունը։ Վեջրջինի խնդիրն է՝ մարտահրավեր նետել իստեբլիշմենտին և հաստատված նորմերին ու օգնել այն կատեգորիաների քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են ավանդական հասարակության մեջ: Պատգամավորներից Ֆունագոն ունի կողային ամիոտրոֆիական սկլերոզ կամ Լու Գերիգի հիվանդություն: Նա կարող է խոսել միայն համակարգչի միջոցով և իրեն օգնող մարդու թյամբ: Կիմուրան կաթվածահար Է մանկությունից, այժմ նրա միայն աջ ձեռքն Է գործում: Երկուսն Էլ օգտագործում են հաշմանդամության անվավոր սայլակների խոշորացված տարբերակներ, եւ երկուսն էլ օգնականների մշտական ներկայության կարիք ունեն:

Նմանատիպ նյութեր