211652_close_icon
views-count1251 դիտում article-date 21:25 01-08-2019

Կդադարեցվի Եղվարդի Սպանդարյան փողոցի գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր