211652_close_icon
views-count7465 դիտում article-date 20:52 01-08-2019

Երևանի կենդանաբանական այգին համալրվել է 13 նոր կենդանիներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի կենդանաբանական այգին իր կենդանացանկը համալրել է նոր կենդանիներով՝ թռչուններով և սողուներով: Թռչուններից՝ 2 կանաչ փոքր արա (Ara militaris), 2 վարդագույն կակադու գալա (Eolophus roseicapilla), 2 աֆրիկյան մրտիմն (Anas capensis) և սողուններ՝ 3 մադագասկարյան բոա (Acrantophis dumerili), 2 ճառագայթանախշ սահնօձ (Coelognathus radiatus), 2 ամբոինա կրիա (Cuora amboinensis): Կենդանիները բերվել են Լեհաստանից՝ Վարշավայի կենդանաբանական այգուց: Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են նաև, որ մինչև տարվա վերջ կենդանացանկը կհամալրվի ավելի շատ կենդանիներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր