211652_close_icon
views-count3522 դիտում article-date 23:17 01-08-2019

Ֆեյսբուքում տեղադրված նյութի հետքերով

Հուլիսի 26-ին ֆեյսբուքում մի օգտատեր լուսանկարով հրապարակում էր զետեղել և մասնավորապես նշել, որ լուսանկարում պատկերված անձը փորձել է զբոսաշրջիկից գողանալ դրամապանակը: Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում նշված հանցագործությունը կատարել է Երևանի Նարեկացու փողոցի բնակիչ. 37-ամյա մի տղամարդ: Հուլիսի 31-ին, ժամը 11.35-ին, իրենց բակից նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նմանատիպ նյութեր