211652_close_icon
views-count1544 դիտում article-date 17:21 01-08-2019

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Սյունիքի մարզի բնակիչներին

ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես նաև դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա: Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 02.08.2019 թ. ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Սյունիքի մարզի բնակիչները 02.08.2019 թ. ժամը 12:00-ից սկսած կարող են ներկայանալ Կապան քաղաքի Հարությունյան 1ա հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության վարչական շենք: Ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել՝ զանգահարելով 011-57-45-43 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր