211652_close_icon
views-count1277 դիտում article-date 15:56 01-08-2019

Գյումրիի ավտոմաքսատունը կշահագործվի հոկտեմբերին․ Դավիթ Անանյան

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/983556.html]«Արմենպրեսը»[/url]։ ՊԵԿ նախագահը նշեց, որ սպասում են ավտոմեքենաների աննախադեպ հոսքի և նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է: «Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- ասաց Անանյանը: Միաժամանակ, նա նկատեց, որ մաքսատունը հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհին և այդ առումով էլ հաջողությամբ կգործի: Մաքսատունը լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կամ այլ կերպ ասած՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման կենտրոն:

Նմանատիպ նյութեր