211652_close_icon
views-count1457 դիտում article-date 15:43 01-08-2019

«Արփա» պահպանվող լանդշաֆտը աջակցություն է ստացել Կովկասի բնության հիմնադրամի կողմից

«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել է երկրորդ փոխանցումը, որը կազմել է 13 միլիոն 841 հազար դրամ: Տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը։ CNF-ի կողմից տրամադրվող օժանդակությունը հնարավորություն է տալիս ծածկելու ընթացիկ ծախսերը, զարգացնելու պահպանվող լանդշաֆտի ենթակառուցվածքները, բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները: Մինչ այս՝ 2019 թվականի համար Կովկասի բնության հիմնադրամի կողմից պահպանվող լանդշաֆտին տրվել էր ֆինանսական աջակցություն 14 միլիոն 350 հազար դրամի չափով: Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար: Հիշեցնենք, որ պահպանվող լանդշաֆտում այս տարի տեսախցիկներն արձանագրել էին կովկասյան ընձառյուծի տեղաշարժը, ինչը փաստում է կեցության համար պայմանների բարվոք լինելն ու պահպանության արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր