211652_close_icon
views-count996 դիտում article-date 15:17 01-08-2019

ՔԿ նախագահը պարգևատրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահին և ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կոմիտեի հետ սերտ համագործակցելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի մինի-ֆուտբոլի հավաքականին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին և ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «ԱՊՀ մասնակից պետությունների քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում ՀՀ Քննչական կոմիտեի հաղթանակը ապահովել եք նաև դուք՝ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով, ինչի համար շնորհակալ եմ ձեզ: Մեր համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ հետագայում ևս հաղթանակներ գրանցելու համար»,-ասաց ՔԿ նախագահը: Կարևորելով առողջ ապրելակերպի զարգացումը՝ ՔԿ նախագահը հատուկ շեշտեց, որ Կոմիտեի ծառայողները աշխատանքային պարտականություններին զուգահեռ պետք է հետևեն ֆիզիկական պատրաստվածությանը: Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ հաջորդ տարի ԱՊՀ մասնակից պետությունների ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա Հայասանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր