211652_close_icon
views-count60971 դիտում article-date 15:06 01-08-2019

Ղազախստանի քաղաքացիների կողմից Հայաստանում ավտոմեքենաներ գնելը կօրինականացվի

Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը պատմել է երկրի բնակիչների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումն օրինականացնելու կառավարության ծրագրերի մասին, գրում է [url=https://kursiv.kz/news/avto/2019-08/avtomobili-s-armyanskimi-nomerami-predlagayut-legalizovat-v-kazakhstane]kursiv.kz[/url]-ն: Պաշտոնյայի խոսքով՝ ղազախստանցիներն այժմ գալիս են Հայաստան, ժամանակավոր կացության իրավունք են ձեռք բերում և ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաները գնում Հայաստանի քաղաքացուն հավասար իրավունքով՝ չվճարելով լրացուցիչ մաքսատուրքեր: Այնուհետև հայկական համարանիշերով մեքենաները տարվում են Ղազախստան։ «Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, մենք չպետք է պայքարենք դրա դեմ: Ընդհակառակը, դա պետք է օրինականացնել, որպեսզի վաղը մեր քաղաքացիներն օրենքի առաջ խնդիրներ չունենան: Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում ժամանակավոր հաշվառման կանգնելով, ապա դրանք բերել տարանցիկ համարներով, ավելի լավ է մեքենան բերել, գրանցել ու օրինական ճանապարհով վարել այն։ Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ոչ այստեղ են հարկեր վճարում, ոչ այնտեղ»,- հայտնել է փոխնախարարը: Ամանիյազ Երժանովը նշել է նաև, որ հայկական համարանիշերով մեքենաներ վարելը Ղազախստանում խնդիրներ է ստեղծում ճանապարհային ոստիկանության համար, քանզի այդ մեքենաները կարող են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվություն չկրել:

Նմանատիպ նյութեր