1509 դիտում
14:16 01-08-2019
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է սահմանամերձ գյուղերի երեխաների ժամանցը Երևանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաների համար ամառային արձակուրդների շրջանակում երևանյան միջոցառումների անցկացումը: Տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։
Հուլիսի 31-ին Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի 60 երեխաներ ծրագրի շրջանակում այցելել են Հայաստանի Ազգային պատկերասրահ և մասնակցել պատկերասրահի ինտերակտիվ կրթական ծրագրին, այնուհետև այցելել են «Հաղթանակի» զբոսայգի, Երևանի կենդանաբանական այգի, շրջել քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև եղել «Տաշիր» պիցցայում և «Պոնչիկանոց»-ում։
Ծրագրի մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին: Այս ընթացքում Երևան են այցելել Տավուշի մարզի Բաղանիս, Այգեպար, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արարատի մարզի Երասխ և Արմաշ գյուղերի երեխաները: Ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը: Այն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 3 միլիոն 600 հազար դրամ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
915 դիտում
11:58 29-07-2019
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ կայցելեն Երևան
1029 դիտում
16:18 06-11-2020
Արցախցի երեխաների ժամանցը Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10468 դիտում
22:38 25-06-2019
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին է այցելել Հարութ Փամբուկչյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
367 դիտում
17:15 18-04-2024
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
1030 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում