211652_close_icon
views-count13751 դիտում article-date 13:33 01-08-2019

Օգոստոսի 4-ին երթևեկությունը էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 եւ 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար: Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝ Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ) Երևան-Արաքս-Երևան Աբովյան-Ալմաստ-Շորժա Երևան-Երասխ-Երևան Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Նմանատիպ նյութեր