211652_close_icon
views-count27873 դիտում article-date 12:27 01-08-2019

Մինչև Երևանի քաղաքապետը չբզեց, Աջափնյակում հսկայական աղբի բուրգը «չապամոնտաժվեց»․ գործը «բալգարկին» չհասավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ, հուլիսի 31-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ էր տիրում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքում և Վշտունի փողոցում։ Բաշինջաղյան 1-ին նրբանցքում կուտակված աղբը երկկողմանի ճանապարհը դարձրել էր միակողմանի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ կես ժամվա ընթացքում երկու վայրերից աղբը հեռացվեց։ Այսօր բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ «Գոհ ենք, երբ քաղաքապետը տեղեկացավ, երևի, դոզա տվեց պատասխանատուներին, ովքեր եկան ու աղբը հեռացրեցին։ Եթե պետք է տանեիք, խի՞ էին թողնում բանը հասներ քաղաքապետին։ Ամեն դեպքում, ուզում ենք հավատալ, որ էլ բանը քաղաքապետին չի հասնի ու Աջափնյակի թաղապետարանը թաղապետի գլխավորությամբ հետամուտ կլինեն աղբահեռացման ուղղությամբ կատարվող հետագա աշխատանքներում»։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը երեկվա հրապարակման մեջ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/31/1131356/]գրել էր[/url]՝ մինչ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանների պատասխանատուներն ու «Սանիթեք» ընկերությունը մուկն ու կատու են խաղում, թե ինչու էր «Սանիթեքը» որոշել մամուլի ասուլիս տալ հարևան պետություն Վրաստանում, մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ստեղծվում են աղբի բուրգեր։ Աջափնյակ վարչական շրջանը նույնպես անմասն չէ։ Նույնիսկ կարելի է վարչական շրջանի ղեկավարին շնորհել «աղբի բուրգ» մրցանակ։ Բաշինջաղյան առաջին նրբանցքում հսկայական աղբը երկկողմանի ճանապարհը դարձրել է միակողմանի, իսկ պատկան մարմիններն ասես՝ «ուղտի ականջում քնած» լինեն։ Եթե կարճ ժամանակում նշված վայրից աղբի բուրգը չհեռացվի, ապա ճանապարհը փակվելու է, ու այս անգամ Աջափնյակի թաղապետարանի պաշտոնյաները աղբատար մեքենայի ու բահերի հետ օգտագործելու են բալգարկա, որպեսզի աղբը կարողանան կտրեն ու հեռացնեն։ Նույն բարձիթողի վիճակն է տիրում Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի փողոցում։ Այստեղի բնակիչներն էլ են հույսով-հավատով սպասում, որ Աջափնյակի թաղապետարանը իր քայլը կանի և քաղաքը կմաքրի աղբից ու գարշահոտությունից։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր