211652_close_icon
views-count1225 դիտում article-date 12:16 01-08-2019

Կառավարությունը երկարաձգեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելու ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց երկարաձգել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև նոյեմբերի 15-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտա իրենց գործողությունները համապատասխանեցնել «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջին: Նշենք, որ «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա: 2019 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ կմտնեն Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, որոնցով սահմանվում են նաեւ դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգը և այլ կարգավորումներ:

Նմանատիպ նյութեր