211652_close_icon
views-count3465 դիտում article-date 10:48 01-08-2019

Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը Քոչարյանի գործով իր կայացրած որոշումներին ի պատասխան հետապնդում է. Երվանդ Վարոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղարդանք առաջադրելն սկսվեց դատավորի վարույթում գտնվող բոլորին հայտնի հնչեղ գործով իր կողմից կայացված երկու որոշումներից հետո: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/31/varosyan/3061830?fbclid=IwAR1XCQfcl781YG7lki3ZRuzqWYdVX-TuPnkgn7s4S6lXPA6GZEzPjBlBoSs]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Նա ասաց, որ ցավով է դա նշում, չէր ցանականա, որ նման բան լիներ, որ ինքն էլ այդ երևույթի մասին խոսեր: «Սակայն Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը ևս մեզ ստիպեց փաստել, որ սա պարզապես Ռոբերտ Քոչարյանի գործով իր կայացրած որոշումներին ի պատասխան հետապնդում է, այդ որոշումների ամբողջ խրոնոլոգիան դրա վկայությունն է՝ սկսած սույն թվականի փետրվարից, երբ մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել դատավորի դեմ, և, օրինակ, որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու, քրգործի հարուցումը մերժելու մասին, որը բողոքարկվել էր դատախազին և որոշումը մնացել էր ուժի մեջ, բողոքարկվել էր առաջին ատյանի դատարանին ու մնացել էր ուժի մեջ, որից հետո եկավ մայիսի 18-ը, և երեք օր անց դատախազի որոշմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացվեց ու հարուցվեց քրեական գործ»,- նշեց նա ու հավելեց. «Այս ընթացքը բավական կլիներ փաստելու համար, թե ինչ է իրականում տեղի ունենում, բայց դրանից հետո ծավալվող իրադարձությունները՝ մեր գնահատմամբ, անհիմն որոշման վրա դատավորի ու նրա օգնականի աշխատասենյակների խուզարկության, ինչպես նաև քարտուղարի աշխատասենյակի չթույլատրված խուզարկության ընթացքը, հուշում են, որ, այո, միանշանակ գործ ունենք բոլորովին այլ պրոցեսի հետ, քան պիտի լիներ իրավական հարթության մեջ»,- ասաց նա: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/31/varosyan/3061830?fbclid=IwAR1XCQfcl781YG7lki3ZRuzqWYdVX-TuPnkgn7s4S6lXPA6GZEzPjBlBoSs]սկբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր