211652_close_icon
views-count24494 դիտում article-date 09:25 01-08-2019

Հայաստանի կիբերանվտանգության խնդիրների շուրջ Yerevanpress-ը զրուցել է Սամվել Մարտիրոսյանի հետ

Հայաստանի կիբերանվտանգության խնդիրների, ֆեյք-նյուզի դեմ պայքարի, հասարակության մեդիագրագիտության եւ այլ հարցերի մասին [url=https://yerevanpress.am/13026.html?fbclid=IwAR3vl3Nlh7AsVl22OGZByeYdcASnyI9b5AtBV7g0QIASHo4eeNf9xNo_mtE]Yerevanpress[/url]-ը զրուցել է փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ [b]Հարց․[/b] Որքանո՞վ է հայկական կիբերտարածքն ապահովագրված տարատեսակ եւ ցանցահենային եւ բովանդակային հարձակումներից, հաշվի առնելով, որ ինֆորմացիոն պատերազմում, պատկերավոր ասած ,կարծես թե ոչ հրադադար կա, ոչ էլ ստատուս-քվոյի կարգավիճակ։ [b]Պատասխան․[/b] Եթե փորձենք խոսել զատելով տեխնիկական հարձակումները և բովանդակայինը, ապա պետք է ասեմ, որ տեխնիկական հարձակումներին մենք ավելի թույլ ենք պատրաստված, որովհոտև մի կողմից մեր հասարակությունը բավականին թույլ է կրթված, մյուս կողմից մինչև հիմա չունենք հստակ պետական կառույց, որը կկորդինացնի ողջ ոլորտը։ Բովանդակային մասով , իհարկե հասարակությունը ավելի երկար է շփվել նմանատիպ երևույթների հետ ինչ որ հղկվածոություն իհարկե կա , բաց բովանդակային վտանգները՝ ինչպես նաև կիբերվտանգները գնալով զարգանում և թարմանում են։ Եվ հերիք է հասարակությունը ինչ որ մի բան սովորի, օրինակ կեղծ նորությունը սովորի տարանջատել նորմալ նորությունից , անմիջապես հայտնվում է ինչ-որ նոր հնարք։ Բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ եթե վերցնենք զուտ Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը, ապա հիմա քիչ թե շատ ավելի հանգիստ իրավիճակ է ։ Շատ զանգվածային հարձակումներ չեն լինում։ Կիբեր տիրույթում ՝ իհարկե լինում են պարբերաբար, բայց իրենք ավելի շուտ քանակային առումով միգուցե տպավորիչ թվան, օրինակ մի քանի հազար պրոֆիլ են կոտրել, բայց լուրջ ազդդեցություն չունեցող են պետական, կամ ազգային մակարդակով։ Բովանդակային իմաստով էլ Ադրբեջանը բավականին շփոթված վիճակում է , որովհետև գտնվում է միջազգային հանրության կողմից լուրջ ճնշման տակ և սեփական վարկանիշի խնդիր ունի։ Ադրբեջանցիները մեր դեմ սկսել են բավականին ակտիվ աշխատել երրորդ երկրներում, օրինակ Ղազախստանում փորձեցին ակտիվ հակահայկական ալիք բարձրացնել, Վրաստանում , Ռուսաստանում ու դա փորձում են անել կեղծ հայկական կայքերի միջոցով և այլն , այնպես որ բավականին խնդրահարույց իրավիճակ է այն առումով, որ հենց Հայաստանում չի թիրախը և հակազդելը բարդանում է։ [b]Հարց[/b]․ Կիբերանվտանգության լիարժեք ապահովման համար ՀՀ-ն ունի՞ միջազգային համագործակցության որոշակի փորձ, ինչպե՞ս կգնահատեք խնդրով զբաղվող միջազգային կառույցների հետ այս այս ողղությամբ տարվող աշխատանքները։ [b]Պատասխան․[/b] Կարծում եմ այս հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել ոստիկանությանը, որովհետև հիմնական կառույցը , որը շատ լրջորեն զբաղվում է համագործակցության հարցերով հենց կիբերոստիկանությունն է։ Եթե ավելի լայն դիտարկենք մեր միջազգային ներգրավվածությունը, ապա պետք է ասել, որ Հայաստանը ընդհանուր առմամբ կարող է ավելի ակտիվ լինել և շատ հարցեր առավել կանխարգելիչ բնույթ պետք է կրեն ։ Այստեղ կարևոր է ոչ թե պատժիչ ծառայությունների մասնակցությունը, այլ մյուս գերատեսչություններինը։ Օրինակ սա կրթական խնդիր է, խնդիր է հասարակական կազմակերպությունների և պետության համագործակցության և այլն։ Այսինքն այստեղ մենք պետք է միշտ հիշենք, որ կիբերանվտանգությունը ոչ միայն ինչ որ տեղի ունեցած արհավիրքների դեմ պայքարն է, այլ կանխարգելումը և միջազգային համագործակցությունը՝ այստեղ իհարկե շատ կարևոր է և ոչ միայն ուժային կառույցների տեսանկյունից։ Մանրամասն՝ [url=https://yerevanpress.am/13026.html?fbclid=IwAR3xuwUmJVHn4jO8s2k16o1BEy2rsYvIWAUelvkJZDpdg1zX_2aoMCmc7Ng]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր