211652_close_icon
views-count976 դիտում article-date 22:58 31-07-2019

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների և այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաև ընթացող աշխատանքները և գրանցված արդյունքները։ Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ԱԱՌ մշակման գործիքակազմերի և ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության ներառվածության աստիճանի ու ձևի, աշխատանքային ֆորմատների ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:

Նմանատիպ նյութեր