211652_close_icon
views-count1964 դիտում article-date 20:02 31-07-2019

ՊԲ-ի տանկային բրիգադի ուսումնական բազայի հիմքի վրա անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Բանակային ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ, ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի ուսումնական բազայի հիմքի վրա, հուլիսի 31-ին անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ: Ինչպես տեղեկացրեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ցուցադրական պարապմունքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Անդրադառնալով ցուցադրական պարապմունքների նշանակությանը՝ բանակի հրամանատարը կարևորել է դրանք առաջիկա ուսումնաշրջանում առաջադրված խնդիրների կատարման համատեքստում` խորհուրդ տալով ուսուցանվող կազմին առավելագույնս օգտագործել ընձեռված հնարավորությունը մարտական պատրաստականության համալիր միջոցառումների իրականացման հարցում, միատեսակ և նաև, ըստ անհրաժեշտության, ոչ ստանդարտ մոտեցումներ ձևավորելու առումով: Հատուկ ուսումնական տեղամասերում, ըստ ոլորտային խմբերի ցուցադրվել են այնպիսի գործնական պարապմունքներ, ինչպիսիք են զորամասի հերթապահի և անձնակազմի գործողությունները` մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանների բերման ժամանակ, աշխատանքների կազմակերպումը անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, գործողություններ նստեցման շրջաններում, թիկունքային ապահովման որոշ առանձնահատկություններ և այլն: Պարապմունքների կարևորությունը նաև այն է, որ ցուցադրված բոլոր թեմաները ուղղակի առնչվում են հաջորդ կիսամյակի ուսումնամարտական խնդիրներին և, լինելով փոխկապակցված մեկը մյուսին, բոլոր պաշտոնատար անձանց կողմից պահանջում են համակարգված մոտեցումներ: Վերջում, ի մի բերելով արդյունքները, ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է միավորումների և զորամասերի հրամանատարներին, նման պարապմունքներ կազմակերպել նաև ենթակա ստորաբաժանումների հետ:

Նմանատիպ նյութեր