211652_close_icon
views-count2007 դիտում article-date 18:18 31-07-2019

«Բարսելոնայի» խաղացողը 40 մլն եվրոյով տեղափոխվում է «Զենիթ»

Ռուսաստանի չեմպիոն, Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ՝ կատալոնական թիմի կիսապաշտպան Մալկոմի տրանսֆերի շուրջ, որի արժեքը կկազմի 40 մլն եվրո: Ընդ որում, «Զենիթը» 5 մլն եվրո խոստացել է ֆուտբոլիստին վճարել պարգևավճարների տեսքով՝ հաջող մրցելույթների դեպքում: Սպասվում է, որ Մալկոմը այս շաբաթվա ընթացքում բուժզննում կանցնի և «Զենիթի» հետ պայմանագիր կկնքի: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 6,5 մլն եվրո: Մալկոմը 2018թ. ամռանը ֆրանսիական «Բորդոյից» 41 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա», նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023թ. ամառը: Նախորդ մրցաշրջանում նա 24 խաղ է անցկացրել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր