211652_close_icon
views-count2680 դիտում article-date 21:08 31-07-2019

Հետախուզվող ՌԴ քաղաքացիները բերման ենթարկվեցին Բագրատաշենի սահմանային անցակետից

Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 27-ամյա Միխայիլ Լեոնտևը, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ուրա քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282 հոդվածի (մարդու ինքնասիրությունը և արժանապատվությունը ոտնահարելը) մեղադրանքով: *** Հուլիսի 30-ին, ժամը 09.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 37-ամյա Մելիք Գ.-ն, որը 2019թ. հունիսի 2-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Գուկով քաղաքի ՆԳԲ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր