211652_close_icon
views-count1735 դիտում article-date 20:24 31-07-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 30-ից 31-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 11-ական, ծեծի 6, սպանության սպառնալիքի 5, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և ինքնիրավչության 2-ական, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենք կրելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անզգուշությամբ մահ պատճառելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 2-ական, անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր