Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային
իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից»,- իր խոսքում ասել է Արման Թաթոյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում
համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Արման Թաթոյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հետագայում այն ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
Կողմերը արձանագրել են Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միասնական ջանքերի կարևորությունը քննարկված խնդիրների լուծման հարցում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
2019.07.31 18:43


Twitter
Вконтакте
Одноклассники