211652_close_icon
views-count2653 դիտում article-date 16:47 31-07-2019

Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները նախատեսում են անցկացնել 2019-ի դեկտեմբերին

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հետ կապված պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը դիմում է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ժամանակ թերթը, նախաձեռնող խումբը դիմումի մեջ նշել է, որ նախատեսում են ընտրություններն անցկացնել 2019-ի դեկտեմբերին։ Դիմումը ստորագրել են պատրիարքական փոխանորդ Սահակ Մաշալյանը եւ նախաձեռնող խմբի ղեկավար Խոսրով Քոլեդավիթօղլուն։ Իշխանության կողմից դիմումի հաստատումից հետո պաշտոնապես կտրվի ընտրության պատրաստության մեկնարկը։

Նմանատիպ նյութեր