211652_close_icon
views-count1016 դիտում article-date 16:08 31-07-2019

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ

Հուլիսի 30-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի (Jacek Czaputowicz) հետ։ Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի այցերին և առևտրատնտեսական կապերին։ Զրուցակիցներն առանձնակի կարևորեցին ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը և ԱլԳ հաջորդ տասնամյակի գործունեության համար նոր օրակարգի մշակման նպատակով համատեղ աշխատանքը։ Սամվել Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից իրականացվող բազմաբնույթ և խորը բարեփոխումները, ՀՀ գործընկերներից ակնկալվող աջակցության ոլորտները։ Այս համատեքստում, կարևորվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից և դրա լիարժեք իրականացումը։ ՀՀ դեսպանը ԼՀ արտգործնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Յացեկ Չապուտովիչը ԼՀ կառավարության անվերապահ աջակցությունը հայտնեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր