211652_close_icon
views-count1112 դիտում article-date 15:42 31-07-2019

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Ինչպես տեղեկացնում է Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժինը՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու նպատակով:

Նմանատիպ նյութեր