211652_close_icon
views-count996 դիտում article-date 15:29 31-07-2019

Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի հետազոտությունների և նորարարությունների նախարարի հետ

Հուլիսի 30-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի հետազոտությունների և նորարարությունների նախարար Նիկոլաե Հուրդուկին (Nicolae Hurduc): Կողմերը քննարկեցին հետազոտական և զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերի շրջանակներում համագործակցության հեռանկարները` ներառյալ բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռումինիայի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում կազմակերպվող միջոցառումներին։

Նմանատիպ նյութեր