211652_close_icon
views-count1613 դիտում article-date 15:03 31-07-2019

Մեկ տարում ավելի քան 20 հազար ՄԻԱՎ-ախտահարված է մահացել Ռուսաստանում

Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված ավելի քան 20 հազար ռուսաստանցի է մահացել 2018 թվականին: ՄԻԱՎ-ից մահացությունը մեկ տարում աճել Է 2,2 տոկոսով: Այս մասին «ՄԻԱՎ-վարակի վերաբերյալ համաճարակային իրադրությունը Ռուսաստանում 2018 թվականին» զեկույցը հրապարակվել է ՌԴ-ի առողջապահության նախարարության Բնակչության տեղեկատվայնացման կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտի կայքում: Զեկույցում նշվում է, որ 2018 թվականին ՄԻԱՎ-ախտահարումից մահացել Է 20 հազար 597 մարդ, ինչը կազմում Է 14 (դեպք) 100 հազար բնակչի հաշվով (2017 թվականին 20 հազար 45 մարդ, 13,7՝ 100 հազար բնակչի հաշվով, «մահացություն ՄԻԱՎ-ախտահարումից» ցուցանիշի աճը՝ 2,2 տոկոս): Նշվում Է, որ վերջին տարում հիվանդությունից մահացածների մեծ մասը 25-ից 55 տարեկան մարդիկ են (76,7 տոկոս, 2017 թվականին՝79,6 տոկոս) հաղորդել է [color=#EF2929]tass.ru[/color]-ն։

Նմանատիպ նյութեր