211652_close_icon
views-count1399 դիտում article-date 13:34 31-07-2019

Հայերը թավշյա հեղափոխությամբ փոփոխություն բերեցին ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում. Դանեա Էսկար

ԱՄՆ Կոլորադո նահանգը հետաքրքված է Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնելու հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարը։ Նա Հայաստանում գտնվելու օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները: «Շնորհակալություն լավ ընդունելության համար, իսկապես տպավորված ենք: Մենք հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, մասնավորապես, գյուղատնտեսությամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաներով»,-ասաց Դանեա Էսկարը: Պատգամավորն առանձանահատուկ նշեց Թումոյի օրինակը: Նրա խոսքով, պետք է ինչ-որ ձև գտնել, որ Կոլորադո նահանգում ևս Թումո բացվի: Դանեա Էսկարը նկատեց, որ տարբեր ոլորտներում մեծ դերակատարություն ունի երիտասարդությունը՝ որպես շարժիչ ուժ: «Ես շատ տպավորված եմ Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններով: Թավշյա հեղափոխությունը կատարվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու: Կարող եմ ասել, որ հայերը թավշյա հեղափոխությամբ ոչ միայն փոփոխություն բերեցին Հայաստանում, այլև աշխարհում»,- ասաց Դանեա Էսկարը:

Նմանատիպ նյութեր