211652_close_icon
views-count1721 դիտում article-date 12:33 31-07-2019

Մահացել է նկարիչ Ֆրիդ Սողոյանը

83 տարեկան հասակում կյանքից մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։ «Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։ Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 2–ին։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։ Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970, Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների (1970) արձանները, Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Սամարղանդում և այլուր։ Ֆրիդ Սողոյանի ստեղծագործություններից են՝ «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր Երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ» (Ախուրյանի մուտքի արձանը), «Նեստոր տարեգիրը», «Մայր երկիր», Մոսկվայի 850-ամյակին նվիրված գրանիտե հուշարձանը՝ «Խաչ միացյալ», Նիկոլայ Ռիժկովի կիսանդրին և գրանիտե հուշատախտակը Գյումրիում՝ նրա անվան փողոցում «Միացյալ խաչ» հուշարձանը։

Նմանատիպ նյութեր