211652_close_icon
views-count2183 դիտում article-date 11:11 31-07-2019

Տեխասում 124-ամյա եկեղեցին ամբողջությամբ այրվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Տեխաս նահանգի գյուղական բնակավայրերից մեկում հրդեհի հետևանքով 124-ամյա կաթոլիկ եկեղեցի է ամբողջությամբ այրվել, հաղորդում է [url=https://www.foxnews.com/us/texas-catholic-church-burns-to-ground?fbclid=IwAR0qB96iatdbJ1kW4Y5Sp8R1CjuVL8cCeoRZjSt6fAGKHq-Dw2kPVPjfFzU]Fox News[/url] հեռուստաալիքը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Ոստիկանությունը և այլ ծառայությունների աշխատակիցներ համատեղ հետաքննություն են տանում՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները: Եկեղեցին, որը նահանգի՝ ամբողջությամբ փայտաշեն միակ եկեղեցին էր, կառուցվել էր 1985թ.-ին և ուներ երկու զանգակատուն: Հրդեհի հետևանքով կրած վնասը, ըստ նախնական տվյալների, 4 մլն դոլար է գնահատվում: Հայտնի է, որ եկեղեցու միաբանությունը դրա 125-ամյակի առթիվ հատուկ միջոցառում էր ծրագրում: Այժմ միակ բանը, որ կանգուն է մնացել հնամյա եկեղեցուց, խորանի հատվածն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր