211652_close_icon
views-count17638 դիտում article-date 09:23 31-07-2019

Սա սպանություն է. հաղորդում հանցագործության մասին․ Newsbook.am

Լրագրող Մարինա Բաղդագյուլյանը Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/marina.baghdagyulyan/posts/2411736832202854]գրել է[/url]. «Հաղորդում հանցագործության մասին Հայաստանում քաղցկեղի ախտորոշումը հիմնականում դատավճիռ է դառնում, եթե հիվանդը հայտնվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում: Ընդհանրապես, ցանկացած հիվանդությամբ տառապող, հատկապես այս հիվանդությունն ունեցող մարդիկ դառնում են զգայուն և խոցելի: Անգամ ոչ մասնագետի համար հասկանալի է, որ նրանց հետ պետք է խոսել զգույշ, նրանց հետ պետք է վարվել խնամքով, նրանց շուրջ պետք է լինի մեծ ուշադրություն և դրական վերաբերմունք, եթե չասեմ` սեր, շատ սեր: Եվ ես հավատացնում եմ ձեզ` անգամ առողջ մարդը, հայտնվելով այս հիվանդանոցում, տեսնելով բուժանձնակազմի` հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ վերաբերմունքը, հիվանդանոցային պայմանները, մահացու կհիվանդանա: Երկու տարի շարունակ` մորս հիվանդության ընթացքում, այս հիվանդանոցում հիվանդապահի գործից բացի զբաղված եմ եղել մաքառելով` ընդդեմ բժիշկների, ընդդեմ բուժքույրերի, ընդդեմ ադմինիստրատիվ աշխատողների անմարդկային վերաբերմունքի: Մորս մահվանից հետո ես ոչ այնքան հաճախ հիշում եմ նրա` քիմիայի բարձր չափաբաժնից այրված մարմինը, որքան բժիշկների և բուժքույրերի լկտի պահվածքը: Ի՞նչ դեղորայք են ներարկում այս հիվանդանոցում հիվանդներին, եթե անգամ դրանք չկեղծված դեղորայք են` արդյո՞ք բժիշկներն ունեն բավականաչափ մասնագիտական հմտություն ճիշտ չափաբաժինը որոշելու համար` սրանք հարցի մի կողմն են: Մյուս կողմը` ինչպե՞ս են նրանք վերաբերում հիվանդին: Եվ ես հաստատապես եմ ասում` հիվանդների վիճակը հիմնականում սրվում ու վատանում է հե'նց այդ հանգամանքով պայմանավորված։ Օրեր առաջ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցում մահացավ իմ գործընկեր Արիսի հայրիկը` Գառնիկ Վաղարշակյանը: Ողջ ընթացքում կապ եմ ունեցել Արիսի հետ: Արիսի հայտնած ամեն նորության հետ նորից անցել այն սարսափելի ճանապարհը, որ ուղիղ մեկ տարի առաջ անցա մամայիս հետ: Եվ ուրեմն, բժիշկ Բելլա Առաքելյան` քիմիաթերապևտ, Գագիկ Համբարձումյան` թորակո-աբդոմինալ /որովայնի/ բաժանմունքի վարիչ: Այս մարդիկ բառի բուն իմաստով հրեցին Արիսի հայրիկին դեպի մահվան փոսը: Հուլիսի 4-ին` 2-րդ քիմիաթերապիայից հետո, հիվանդը վատ է զգացել: Բժիշկը Բելլա Առաքելյանը խորհուրդ է տվել տնային պայմաններում կաթիլային բուժում /սիստեմա/ ընդունել, ինչից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է: Գնացել են հիվանդանոց, նորից կաթիլային բուժում են նշանակել և ուղարկել տուն: Երրորդ օրը հիվանդի վիճակը սրվել է: Դարձյալ գնացել են հիվանդանոց, այնտեղ Բելլա Առաքելյանը հավատացրել է` «Բան չկա, իզուր եք եկել»: Բաժանմունքի պետ Գագիկ Համբարձումյանը բավարարվել է հիվանդին բանավոր հարցեր տալով` «Հիմա արյուն գալի՞ս է... Դե, եթե երկու օր առաջ եք արյունահոսել, ուրեմն հանգիստ կարող եք գնալ տուն»: Հարազատները պնդել են, որպեսզի հիվանդին հոսպիտալացնեն: 5 օր վճարովի պալատում պառկելուց հետո չի արվել ո'չ KT, ո'չ կոլոնոսկոպիա: Ներարկել են «Զոլադեքս» դեղամիջոցը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ հիվանդի մոտ տոկսիկացիա էր: 5 օր շարունակ հիվանդի փորը եղել է գերփքված վիճակում` անզեն աչքով էլ տեսանելի: Բժիշկը հիվանդին հորդորել է շոկոլադով սուրճ խմել, պահանջել հաց ուտել: Ի պատասխան հիվանդի` «Չեմ կարողանում, չի ստացվում» բողոքին բժիշկը միջանցքում դեմոնստրատիվ գոռում էր` «он в голодовке»` հիվանդի ծայրահեղ ծանր վիճակը կապելով «գոլոդովկայի» հետ և առաջարկել դուրս գրվել: Հուլիսի 15-ին հիվանդը, տրվելով բժիշկների` դուրս գրվելու պահանջին, փորձել է անկողնուց վեր կենալ և ընկել է: Հարազատների պահանջով հիվանդին տեղափոխել են վերակենդանացման բաժին: Այնտեղ էլ հիվանդը մահացել է: Ըստ էության, բժիշկներն ունեցել են 5 օր, որպեսզի պատշաճ կերպով հետազոտեին հիվանդի վիճակը, հասկանային փքվածության և ցավերի պատճառը: Սակայն բժիշկների գործը եղել է հիվանդին վատ զգալու, չուտելու-չխմելու, ըստ էության, հիվանդ լինելու մեջ մեղադրելը: Մինչդեռ մարդիկ վճարել էին հիվանդասենյակի համար: Մարդիկ վճարել էին մինչ այդ և դրանից հետո ստացած դեղորայքի համար: Իրականում, բուժանձնակազմի բուն և միակ նպատակը հիվանդի մահը իրենց անունից ու հիվանդանոցից հեռու գրանցված տեսնելու հեռանկարն է եղել: Սա ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է: Ընդ որում` հերթականը: Եվ ես` որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որպեսզի այս հիվանդանոցում անցկացվի «վեյթինք»` սկսած ֆինանսական հարցերից, վերջացրած մասնագետների որակական ուսումնասիրությամբ: Այսպիսով, ես և իմ ընկեր Արիսը չենք վերադարձնելու այդ հիվանդանցի սպանդի մեքենայի զոհը դարձած մեր ծնողներին, բայց կարող ենք կանխել ուրիշների մահը: ՀԳ. Այս հիվանդանոցի մասին տվյալների հրապարակայնացումը` շարունակելի: Կլինեն նոր դեպքեր, նոր անուններ, նոր մանրամասներ»,- եզրափակել է լրագրողը: Աղբյուրը՝ [url=http://newsbook.am/?p=134252&l=am&fbclid=IwAR11On-AP1Fc2xgfkwK95jbYSirsvy2zb7OnCsfHpDjuILMnN8gKxp0L0to]Newsbook.am[/url]

Նմանատիպ նյութեր