211652_close_icon
views-count2370 դիտում article-date 09:36 31-07-2019

ՀՀ-ի միջուկային անվտանգության գնահատականը 4 առավելագույնից 3.82 է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների խումբը հունիսին Հայաստանում էր: Հունիսի 17-ին կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության թիմը եզրափակեց 7-օրյա ստուգողական առաքելությունը, որի նպատակն էր քննարկել 2015թ. IRRS առաքելության կողմից տրված առաջարկների և խորհուրդների իրականացման ընթացքը: Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով և հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից: ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանն ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը առկա մարտահրավերների պայմաններում: Երկու օր առաջ ստացվել է ընդհանուր նախնական գնահատականը: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում փաստեց. այդ գնահատականը 4 առավելագույնից 3.82 է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր