211652_close_icon
views-count4191 դիտում article-date 19:22 30-07-2019

Երեւանում կկատարվի երթեւեկության կազմակերպման հերթական փոփոխությունը

Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երեւան քաղաքի Սեւքարեցի Սաքոյի եւ Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սեւքարեցի Սաքոյի եւ Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի: [img]https://st0.shamshyan.com/editor/07889660015645000724741.jpg[/img]

Նմանատիպ նյութեր