211652_close_icon
views-count937 դիտում article-date 22:50 30-07-2019

Ուկրաինայում դատարանը կալանք է դրել Neyma ռուսական լցանավի վրա

Ուկրաինական դատարանը կալանք է դրել Neyma ռուսական լցանավի, ինչպես նաև այն փաստաթղթերի վրա, որոնք դրանում առգրավվել էին հուլիսի 25-ին կատարված խուզարկությունների ընթացքում: Այդ մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը, փոխանցում է Interfax գործակալությունը։ Հուլիսի 25-ին լցանավը Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից կալանվել էր Իզմայիլ նավահանգստում: Ուկրաինական կողմի վարկածով՝ նավն այլ անվանման ներքո 2018 թվականի նոյեմբերին մասնակցել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպին: Հարցաքննությունից հետո լցանավի անձնակազմն ազատ է արձակվել, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ծովային իրավունքի և Ուկրաինայի օրենքների խախտումներ չի գտել նավաստիների կողմից: Ավելի ուշ ՌԴ-ում մարդու իրավունքների գծով լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ ռուս նավաստիները մեկնել են Ուկրաինայից։

Նմանատիպ նյութեր