211652_close_icon
views-count5487 դիտում article-date 20:01 30-07-2019

ՌԴ պետդումայի պատգամավորն առաջարկել է ռմբակոծել Սիբիրում կրակի մատնված անտառները

ՌԴ Ալթայի երկրամասից ընտրված Պետդումայի պատգամավոր Եվգենիա Բորովիկովան հայտարարել է, որ Սիբիրում առաջացած խոշոր անտառային հրդեհները կարելի է մարել անտառները ռմբակոծելով։ Այդ մասին հաղորդում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով պատգամավորի ֆեյսբուքյան էջի հայտարարությանը։ Բորովիկովայի խոսքով՝ նման կերպ են ժամանակին վարվել Շվեդիայում, երբ անտառային հրդհներ էին առաջացել։ «Ռումբի նետման ժամանակ ակտիվորեն կլանվում է թթվածինը և մարում հրդեհը»,-գրել է նա։ Հավելել է, որ Չինաստանում հատուկ զինատեսակներից կրակ են բացում հրդեհային վայրերի վրա, որոնք մշակվել են դեռևս ԽՍՀՄ-ում։ «Գետնին հարվածելու ժամանակ հատուկ նյութն ակնթարթորեն տարածվում է և մարում կրակը մոտ 1000 քմ-ի վրա»,-բացատրել է պատգամավորը։ Ներկա պահին Սիբիրում այրվել է ավելի քան 1 մլն հա անտառային հատված։

Նմանատիպ նյութեր