211652_close_icon
views-count3934 դիտում article-date 23:55 30-07-2019

Հայտնի է Վրաստանում լարիի անժեզրկման պատճառը

Դոլարի նկատմամբ լարիի կտրուկ անժեզրկման պատճառը զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն, փոխանցում է Sputnik-ը։ Նշենք, որ հունիսի 20-ից դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն ընկել է 2,5 տոկոսով: Եթե հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի՝ Վրաստանի Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմում էր 2,7871, ապա հուլիսի 30-ին այն արդեն հասել ՝ նոր հակառեկորդի՝ 2,9346-ի: Գվենեթաձեի խոսքով՝ Վրաստանը վերապրում է արտաքին շոկ, որն ազդում է լարիի փոխարժեքի վրա: «Տուրիստական հոսքի սպասվող քանակությունը Վրաստանում կրճատվել է, և դա հաստատվում է թվերով: Գվենեթաձենի խոսքով՝ ստեղծված դրությունից միակ ելքն ապադոլարացումն է։

Նմանատիպ նյութեր